«Բորուսիայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Բրայթոն»

17:50   1 հոկտեմբերի, 2020

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ռեդա Հադրան մարզական կարիերան կշարունակի անգլիական «Բրայթոնում», հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

«Բորուսիան» խզել է պայմանագիրը Հադրայի հետ, ինչը հնարավորություն է տվել գերմանացի ֆուտբոլիստին «Բրայթոնին» միանալ ազատ գործակալի կարգավիճակում:

Ռեդա Հադրան «Բորուսիայի» կազմում դարձել է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի հաղթող: 

Նախորդ մրցաշրջանում «Բորուսիայի» պատանեկան թիմի կազմում Հադրան մասնակցել է 25 հանդիպման խփել 2 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։