Արթուր Աբրահամ․ Միասին մենք հզոր ենք, կռվող զինվոր դու հզոր ես

01:16   1 հոկտեմբերի, 2020

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում մասնակցել է հայ համայնքի անցկացրած հավաքին։ Համայնքը նամակ է հանձնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ կոչ անելով սանձել Թուրքիային եւ նպաստել Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը։

«Հայաստան չունենք ոչ մեկին տալու, Արցախ չունենք ոչ մեկին տալու, Արցախը մերն է։ Ինչ-որ թուրքն անում է, կրկնակի պատասխանը ստանալու է, ամեն ինչը ժամանակի հարց է»,- ասել է Արթուր Աբրահամը հավաքի ժամանակ։ Ֆեյսբուքում նա գրել է․ «Միասին մենք հզոր ենք, կռվող զինվոր դու հզոր ես»։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Աբրահամը նշեց, որ «ցանկանում է շատ շուտ խաղաղություն լինի, որպեսզի ոչ մի անմեղ երիտասարդ չզոհվի»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են: 

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։