Յուրա Մովսիսյանը նախաձեռնել է հանգանակություն

22:12   30 սեպտեմբերի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, ԱՄՆ-ում բնակվող Յուրա Մովսիսյանը հայ զինվորներին աջակցելու նպատակով նախաձեռնել է հանգանակություն gofundme.com-ում։

Ավելի վաղ Յուրա Մովսիսյանը հայերի ու ադրբեջանցիների տարբերության մասին գրառում էր արել․

«Ադրբեջանը փակում է իր սահմաններն ու օդանավակայանները, որպեսզի իր քաղաքացիներին թույլ չտա լքել երկիրը ու նրանց ուղարկի սահման, մինչդեռ ամբողջ աշխարհի հայերը տոմսեր են գնում Հայաստան վերադառնալու ու իրենց հայրենիքը պաշտպանելու համար»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ռազմական գործողությունները շարունակվում են:  

#ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ https://www.gofundme.com/f/SupportOurArmenianSoldiers

Опубликовано Yura Movsisyan Среда, 30 сентября 2020 г.


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։