Աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյան․ Կենաց մահու պատերազմ ենք տալու բոլորս (ֆոտո)

21:51   30 սեպտեմբերի, 2020

Սամբոյի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը Ինստագրամում արած հրապարակումով անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային։

«Կենաց-մահու պատերազմ է, կենաց-մահու պատերազմ ենք տալու բոլորս»,- նշվում  է Տիգրան Կիրակոսյանի հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։