Լևոն Արոնյան. Ցանկացած օգնություն կարող է անհրաժեշտ լինել իմ հայրենիքին (ֆոտո)

20:13   29 սեպտեմբերի, 2020

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ գրառումն է կատարել Արցախա-ադրբեջանական սահմանագծին սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ:

«Հարգելի ընկերներ, հավանաբար գիտեք, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Իմ ընկերներից շատերը պատրաստվում են պաշտպանել մեր սահմանները և կանգնել զինված ուժերին կողքին՝ մեր ժողովրդին և մեր հայրենիքը պաշտպանելու համար:

Ցանկացած օգնություն այժմ կարող է անհրաժեշտ լինել իմ հայրենիքին: Ես խնդրում եմ միանալ մեր արշավին և աջակցել մեր ժողովրդին ՝ նվիրատվություն կատարելով ստորև նշված հաշվեհամարներին:

Ի սրտե շնորհակալություն»,- գրել է Արոնյանը:

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հաշվեհամարները՝ Լևոն Արոնյանի գրառման մեջ:

Dear friends, as you probably know Armenia and Nagorno-Karabakh are under assault by Azerbaijan and Turkey. Many of my...

Posted by Levon Aronian on Tuesday, September 29, 2020


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։