Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիա. Կանգնած ենք մեր զինվորների և կամավորների կողքին

19:54   29 սեպտեմբերի, 2020

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան գրառում է կատարել Ֆեյսբուքի պաշտոնական էջում:

«Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան կանգնած է մեր զինվորների և կամավորների կողքին, որոնք կռվում են հանուն մեր տների, մեր ազատության և մեր ապագայի»,- ասված է ՀԱՖ-ի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը դեռ շարունակվում են: 

We, the Armenian Athletics Federation, stand with our soldiers and volunteers who are fighting on the front line for our homes, our freedom, our future. #ArmeniaStrong #ArtsakhStrong #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Posted by Armenian Athletics Federation on Tuesday, September 29, 2020


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։