Ջորկաեֆը Մակրոնին կոչ է անում դատապարտել հայ ժողովրդի դեմ սկսված պատերազմը

15:05   29 սեպտեմբերի, 2020

ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը տեսաուղերձով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի նկատմամբ ագրեսիային: 

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ եմ անում դատապարտել Ադրբեջանի կողմից և Թուրքիայի օգնությամբ հայ ժողովրդի դեմ սկսված պատերազմը: Դիմակազերծեք իսլամիստ ահաբեկիչներին, ովքեր ուղարկվել են Էրդողանի կողմից և հարձակվում են Արցախի վրա։ Մենք խաղաղ ժողովուրդ ենք»,- թվիթերյան էջում գրել է Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998թ․ աշխարհի ու 2000թ․ Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 29-ին հրետակոծվում են նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։