«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Լացիո»

21:24   28 սեպտեմբերի, 2020

Իտալական «Լացիոյի» տնօրեն Իգլի Տարեն եւ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հաստատել են, որ առաջիկա օրերին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան կտեղափոխվի հռոմեական ակումբ։

«Պերեյրան բարձրակարգ ֆուտբոլիստ է, որը կարող է մեզ շատ օգնել։ Ես չէի ցանկանա ավելին ասել խաղացողի մասին, որը դեռ չի միացել մեզ, բայց Իգլի Տարեն գիտի, թե ինչ պետք է անել»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

24-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը 2018թ․ ամռանն է իսպանական «Վալենսիայից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Անցած մրցաշրջանում նա նորվեգացի Սուլշերի գլխավորած թիմի հետ մասնակցել է 40 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։