Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը պատրաստվում է մեկնել առաջնագիծ (ֆոտո)

20:41   28 սեպտեմբերի, 2020

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը պատրաստվում է մեկնել առաջնագիծ։ Նա գրառում է արել Ֆեյսբուքում։

«Ցանկացած հայ հիմա սրտի թրոփյունով սպասում է հրամանի։ Համոյի և Սայադի համատեղ ջանքերով 2016-ի ապրիլի 3-ին ստեղծված կամավորականների «Հայդուկ» ջոկատը  հրամանատարներ Կարեն Հարությունյանի , Կարեն Ռաշոյանի, Սայադ Հայրապետյանի և 350 կամավորականների հետ միասին սպասում ենք հրամանի, որպեսզի ես էլ նրանց հետ միասին մեկնենք առաջնագիծ։

Արցախը մերն է, իսկ այն ինչ իրենցը չէ՝ չեն կարողանալու զենքով վերցնել։ Մեր ժողովրդին էլ կոչ եմ անում միասնական լինել, քանի որ մեր համախմբվածությունը, հաղթանակի գրավական լինելուց բացի, առավել հզոր զենք է, քան ազերիների միլիարդավոր դոլարներ արժեցող զինատեսակները։

Անկախ ամեն ինչից այս պահին մեր առաջնահերթությունը մեր սահմանն է, մեր ժողովրդի անվտանգությունը։ Հաղթելու գրավականը նախ և առաջ ոգին է, ինչը և առկա է մեր զինվորների մոտ։ Մենք ձեզ հետ պատրաստ ենք գնալ մինչև վերջ։

Նաև խորին ցավակցությունս եմ հայտնում մեր պետական սահմանը պաշտպանելիս զոհված հերոսների ընտանիքներին ու հարազատներին: Աստված պահապան բոլորիս»,- գրել է Արսեն Հարությունյանը։

Ցանկացած հայ հիմա սրտի թրոփյունով սպասում է հրամանի։Համոյի և Սայադի համատեղ ջանքերով 2016-ի ապրիլի 3-ին ստեղծված...

Опубликовано Arsen Harutyunyan Понедельник, 28 сентября 2020 г.


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։