«Օլիմպավանը» պատրաստ է ապաստարան տրամադրել արցախցիներին

19:44   28 սեպտեմբերի, 2020

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան գրառում է արել․

«Արցախի մեր սիրելի հայրենակիցներ,

«Օլիմպավան» մարզաբազան պատրաստ է ապաստարան տրամադրել Արցախում սանձազերծված պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված մեր քույրերին և եղբայրներին:

Օլիմպավանը ապաստարան կտրամադրի 100 անձի: Մարզաբազայի հասցեն է՝ ք. Երևան,

Անաստաս Միկոյան փող., 51 շենք

(Դավթաշեն վարչ. շրջան):

Մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել +37491700006 (Մանե) հեռախոսահամարով»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։