Ռոնալդուն ռեկորդի հեղինակ է դարձել

14:20   28 սեպտեմբերի, 2020

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ռեկորդի հեղինակ է դարձել Ա Սերիայի երկրորդ տուրի՝ «Ռոմայի» դեմ խաղում:

35-ամյա Ռոնալդուն «Ռոմայի» դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ: Պորտուգալացի հարձակվողը խփեց 449-րդ և 450-րդ գոլերը Եվրոպայի առաջատար 5 առաջնություններում:

Նախկինում որևէ ֆուտբոլիստի չէր հաջողվել դառնալ նման նվաճման հեղինակ:

Կրիշտիանու Ռոնալդուն 84 գոլ խփել է «Մանչեսթեր Յունայթեդի», 311 գոլ՝ «Ռեալի», 55 գոլ՝ «Յուվենտուսի» կազմում:

«Յուվենտուս» - «Ռոմա» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Թուրինյան ակումբը 4 միավորով 5-րդ տեղում է, «Ռոման» 13-րդն է՝ 1 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։