«Յուվենտուսի» հակառեկորդը

12:50   28 սեպտեմբերի, 2020

2019/20 մրցաշրջանից սկսած Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» դարպասին նշանակվել են ամենաշատ 11 մետրանոց հարվածները, հայտնում է Sky Italia-ն:

2019 թվականի հունիսից «Յուվենտուսի» դարպասին նշանակվել է 13 11մ հարված:

Իտալիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Ռոմայի» դեմ խաղում «Յուվենտուսի» դարպասին նշանակվեց հերթական 11 մետրանոց հարվածը: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
«Յուվենտուսը» 4 միավորով 5-րդ տեղում է, «Ռոման» 13-րդն է՝ 1 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։