Ռոնալդու. «Յուվենտուսին» լուսավոր ապագա է սպասվում

09:13   28 սեպտեմբերի, 2020

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Ռոմայի» հետ հանդիպումից հետո խոսել է թուրինյան ակումբի մարզավիճակի մասին:

«Մենք դժվար հանդիպում անցկացրեցինք «Ռոմայի» հետ, սակայն պետք է արժանին մատուցել թիմին, քանի որ կարողացանք շտկել իրավիճակը կարմիր քարտ ստանալուց հետո:

Մենք գտնվում ենք մրցաշրջանի մեկնարկային հատվածում, ունենք նոր մարզիչ: «Յուվենտուսին» ժամանակ է հարկավոր նոր իրաղություններին հարմարվելու համար: Վստահ եմ, որ ակումբին լուսավոր ապագա է սպասվում»,- Ռոնալդուի խոսքը փոխանցում է Sky Sport Italia-ն:

«Յուվենտուս» - «Ռոմա» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով: «Յուվենտուսը» 4 միավորով 5-րդ տեղում է, «Ռոման» 13-րդն է՝ 1 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։