Լուիս Սուարեսը նորամուտն «Աթլետիկոյում» նշեց 2 գոլով՝ 6։1 (տեսանյութ)

21:13   27 սեպտեմբերի, 2020

Իսպանիայի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Մադրիդի «Աթլետիկոն»։ Երրորդ տուրում արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն ընդունեց «Գրանադային» եւ առավելության հասավ 6։1 հաշվով։

«Բարսելոնայից» «Աթլետիկո» տեղափոխված ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը 70-րդ րոպեին փոխարինեց Դիեգո Կոստային եւ աչքի ընկավ 2 գոլով եւ 1 գոլային փոխանցմամբ։

«Աթլետիկոն» 3 միավորով 10-րդ տեղում է։ «Գրանադան» 3 խաղում վաստակել է 6 միավոր եւ երկրորդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Աթլետիկո» - «Գրանադա»՝ 6։1 (տեսանյութ)

Դիեգո Կոստա, 9, Անխել Կոռեա, 47, Ժոաու Ֆելիշ, 65, Մարկոս Լիորենտե, 72, Լուիս Սուարես, 85, 90+3 - Խորխե Մոլինա, 87

Չիրացրած 11մ՝ Սաուլ Նյիգես («Աթլետիկո»), 16



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։