Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյան․ Պատրաստ ենք գնալ եւ մեր զինվորների կողքին կանգնել

18:11   27 սեպտեմբերի, 2020

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկտրչյանն իր զորակցությունն է հայտնել արցախա-ադրբեջանական սահմանում ընթացող ռազմական գործողություններին մասնակից հայ զինվորներին:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում աշխարհի չեմպիոնը նշել է, որ պատրաստ է մեկնել մարտի դաշտ:

«Մենք մեր բանակի կողքին ենք՝ ինչ էլ լինի, ամեն րոպե: Նույնիսկ եթե հնարավորություն լինի գնալ մարտի դաշտ, պատրաստ ենք գնալ եւ մեր զինվորների կողքին կանգնել: Ինչպես հայտնի ֆիլմերից մեկում է ասվում՝ եթե կա կյանք, կա նաեւ կռիվ»,- ասել է Հակոբ Մկրտչյանը:

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։