Լեւոն Արոնյան․ Մենք ժողովուրդ ենք, որը միշտ պաշտպանվել է հպարտությամբ

16:11   27 սեպտեմբերի, 2020

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը վստահություն է հայտնել, որ այս անգամ էլ ենք հաղթելու Արցախում։ Հայ գրոսմայստերը գրառում է արել Թվիթերում։

«Երբ երեխա էի, պապս պատմում էր, որ ընտանիքիս նախնիները եկել են Ղարաբաղից։ Ես իմ առաջին լուրջ մրցաշարի տիտղոսը նվաճել եմ հրաշալի քաղաք Ստեփանակերտում։

Մենք ժողովուրդ ենք, որը պատմության ընթացքում միշտ պաշտպանվել է հպարտությամբ։ Այս անգամ էլ են այդպես անելու, ես գիտեմ դա #NagornoKarabakh»,- գրել է Լեւոն Արոնյանը։

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։