Զիդան․ Մենք կարող ենք ավելի լավ խաղալ

11:37   27 սեպտեմբերի, 2020

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է 3։2 հաշվով հաղթանակը «Բետիսի» նկատմամբ Իսպանիայի առաջնության երրորդ տուրում։

«Երբ պարտվում ես, դժվար է փոխել խաղի դինամիկան, բայց մեզ հաջողվեց։ «Բետիսի» հետ խաղում ունեինք բազմաթիվ հնարավորություններ, բայց խփեցինք 3 գոլ, թեեւ ունեինք ավելի շատ խփելու պահեր։ Մեր խաղացողները հրաշալի աշխատանք են կատարում։ Պետք է շարունակենք նույն ոգով։ Մենք կարող ենք ավելի լավ խաղալ։

Երբեք չեմ մեկնաբանում մրցավարների գործողությունները եւ չեմ պատրաստվում միջամտել նրանց աշխատանքին։

Նորեկների մասին տեղեկություն չկա։ Ես արդեն խոսել եմ այդ մասին։ Ես գոհ եմ մեր կազմից»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Արքայական թիմը Պրիմերայում երկու խաղից հետո 4 միավորով 5-րդ տեղում է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։