Զիդան․ Գոհ եմ իմ թիմից, ղեկավարությանը ոչինչ չեմ խնդրի

23:46   25 սեպտեմբերի, 2020

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը տեղյակ չէ թիմի հնարավոր համալրումների մասին մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը։

«Ամեն ինչ կարող է տեղի ունենալ մինչեւ հոկտեմբերի 5-ը։ Դա հետաքրքիր է լրատվամիջոցներին, բայց ես գոհ եմ իմ թիմից, որին լիովին վստահում եմ։

Մենք կաշխատենք լինել լավ ֆիզիկական վիճակում։ Եթե մենք լինում ենք լավ պատրաստված, հասնում ենք մեր նպատակներին։

Նոր հարձակվողի կամ այլ դիրքի խաղացողի վերաբերյալ ղեկավարությանը ես ոչինչ չեմ խնդրի, ինձ ոչինչ պետք չէ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Արքայական թիմը կմրցի «Բետիսի» հետ։

«Ռեալի» հայտացուցակը

Դարպասապահներ Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Դիեգո Ալտուբե։

Պաշտպաններ․ Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Նաչո Ֆերնանդես, Մարսելո, Ալվարո Օդրիոսոլա, Ֆերլանդ Մենդի։

Կիսապաշտպաններ․ Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Ֆեդերիկո Վալվերդե, Մարտին Էդեգոր, Իսկո։

Հարձակվողներ․ Քարիմ Բենզեմա, Բորխա Մայորալ, Լուկաս Վասկես, Լուկա Յովիչ, Վինիսիուս Ժունիոր, Ռոդրիգո Գոես։

«Ռեալը» «Բետիսին» կհյուրընկալվի սեպտեմբերի 26-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։