Էմերի․ Մեսին եղել եւ մնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

23:14   25 սեպտեմբերի, 2020

«Վիլյառեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է սպասումներից «Բարսելոնայի» հետ առաջիկա դիմակայությունում, որը տեղի կունենա Իսպանիայի առաջնության երրորդ տուրում։

«Մեսին կունենա գոլ խփելու հնարավորություններ՝ լինեն իր հարվածները, թե Ալբայի, Սերխի Ռոբերտոյի կամ Գրիզմանի հետ համատեղ գործողությունները։ Լեոն մրցակցի համար միշտ ստեղծում է խնդիրներ եւ այդպես կլինի 90 րոպե։ Մեսին եղել եւ մնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։

Լա Լիգայում ֆավորիտները երկուսն են՝ «Ռեալ» եւ «Բարսելոնա»։ Նաեւ կան «Աթլետիկոն», «Սեւիլիան» եւ այլ թիմեր, որոնք ցանկանում են գրավել մեր 5-րդ տեղը։ Մենք պետք է բարձրանանք այլ մակարդակի, իսկ առաջիկա խաղը գերազանց փորձություն կլինի»,- Էմերիի խոսքը մեջբերում է AS-ը։

48-ամյա Էմերին հուլիսին է գլխավորել «Վիլյառեալը»։ 2019թ․ նոյեմբերին Լոնդոնի «Արսենալից» հեռացվելուց հետո նա չուներ աշխատանք։

«Բարսելոնա» - «Վիլյառեալ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։