Ժերոմ Բոատենգը պատմել է, թե ինչու է մազերը ներկել մանուշակագույն (ֆոտո)

17:07   25 սեպտեմբերի, 2020

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգը պատմել է, թե ինչու է փոխել մազերի գույնը: 32-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ նա պարտվել է ընկերոջ հետ գրազը:

«Դա գրազ էր: Ընկերս ասաց, որ մենք հաղթելու ենք Չեմպիոնների լիգայում և գրազ առաջարկեց այդ կապակցությամբ: Եթե մենք հաղթեինք, ապա ես պետք է մազերս ներկեի մանուշակագույն, իսկ եթե պարտվեինք՝ նույնն անելու էր նա: Ես շատ զարմացած էի և համաձայնեցի: Այսպիսի մազերով կարելի է ապրել, եթե ներկում ես այդքան հագելի պատճառով»,- Բոատենգի խոսքը մեջբերում է Sport Bild-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Գերմանիայի չեմպիոնը հաղթել էր ֆրանսիական ՊՍԺ-ին: Սեպտեմբերի 24-ին «Բավարիան» նվաճեց նաև ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ 2:1 հաշվով հաղթելով իսպանական «Սեւիլիային»: 

View this post on Instagram

Love the colour how do you name it?

A post shared by Jérôme Boateng (@jeromeboateng) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։