Մեսիի հուզիչ հրաժեշտը Սուարեսին (ֆոտո)

14:05   25 սեպտեմբերի, 2020

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին հրաժեշտ է տվել կատալոնական ակումբից Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխված ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին:

«Ես գիտեի քո հեռանալու մասին, սակայն այսօր մտա հանդերձարան և ամեն բան գիտակցեցի: Շատ բարդ կլինի չկիսվել քեզ հետ առօրյա հարցերով ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Կկարոտեմ քեզ: Չեմ մոռանա քեզ հետ անցկացրած ոչ մի օր:

Տարօրինակ կլինի տեսնել քեզ այլ մարզաշապիկով և ավելի տարօրինակ՝ խաղալ քո դեմ: Դու արժանացել ես ակումբի պատմության մեջ ամենանշանակալի խաղացողներից մեկի հանդեպ վերաբերմունքի՝ հասնելով լուրջ հաջողությունների թիմային ու անհատական մակարդակում: Արժանի չէիր լինել վռնդված, ինչպես վարվեցին քեզ հետ: Սակայն բանն այն է, որ արդեն ոչ մի բան չի զարմացնում ինձ: Լավագույնն եմ մաղթում քեզ նոր փուլում: Չափազանց շատ սիրում եմ քեզ: Մինչ նոր հանդիպում»,- Ինստագրամում գրել է արգենտինացի հարձակվողը:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը 2014 թվականին անգլիական «Լիվերպուլից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ 4-ական անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր, ինչպես նաև մեկակական անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում ու աշխարհի ակումբային առաջնությունում: Կատալոնական ակումբի կազմում նա անցկացրել է 283 հանդիպում և դարձել 198 գոլի հեղինակ:

View this post on Instagram

Ya me venía haciendo la idea pero hoy entré al vestuario y me cayó la ficha de verdad. Que difícil va a ser no seguir compartiendo el día a día con vos, tanto en las canchas como afuera. Los vamos a extrañar muchísimo. Fueron muchos años, muchos mates, comidas, cenas... Muchas cosas que nunca se van a olvidar, todos los días juntos. Va a ser raro verte con otra camiseta y mucho más enfrentarte. Te merecías que te despidan como lo que sos: uno de los jugadores más importantes de la historia del club, consiguiendo cosas importantes tanto en lo grupal como individualmente. Y no que te echen como lo hicieron. Pero la verdad que a esta altura ya no me sorprende nada. Te deseo todo lo mejor en este nuevo desafío. Te quiero mucho, los quiero mucho. Hasta pronto, amigo.

A post shared by Leo Messi (@leomessi) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։