Էդուարդ Վարդանյան. Պատրաստ եմ օգնել UFC-ին և մենամարտել Չիմաևի հետ

14:44   25 սեպտեմբերի, 2020

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի Էդուարդ Վարդանյանը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտ անցկացնել UFC-ի մարտիկ Խամզատ Չիմաևի հետ: Շվեդիան ներկայացնող չեչեն մարզիկը վերջերս հայտնել էր, որ գիտի իր հաջորդ մենամարտի անցկացման օրը, սակայն մրցակիցը դեռ որոշված չէ: Դա լինելու է երեկոյի գլխավոր մենամարտը: 

«UFC-ն ունի խնդիրներ: Նրանք չեն կարողանում մրցակից գտնել Խամզատ Չիմաևի համար, բոլորը հրաժարվում են մենամարտել նրա հետ: Սակայն ես այս մարզաձևում եմ, որպեսզի կռվեմ ու մրցակցեմ: Պատրաստ եմ օգնել UFC-ին և հաջորդ շաբաթ 5 ռաունդանոց մենամարտ անցկացնել կիսամիջին քաշային կարգում»,- Ինստագրամում գրել է Էդուարդ Վարդանյանը:

Վերջերս Խամզատ Չիմաևի մենեջեր Ալի Աբդել-Ազիզն ակնարկել էր, որ չեչեն մարտիկի հնարավոր մրցակիցների թվում է նաև 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։