Առաջին խումբ. Առաջատարը տարել է 5-րդ անընդմեջ հաղթանակը

13:18   25 սեպտեմբերի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում անցկացվել են 6-րդ տուրի հանդիպումները: Առաջատար «Սևանը» տարել է 5-րդ անընդմեջ հաղթանակը՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով նորաստեղծ «Նորավանքի» դարպասը:

«Սևանը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 15 միավորով և 2-ական միավոր առաջ է 2-3-րդ տեղերը բաժանող «Լեռնային Արցախից» և «Ուրարտու-2»-ից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։