Banter Series Final․ Արոնյանը հաղթեց Գրիշչուկին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

23:03   24 սեպտեմբերի, 2020

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կայծակնային խաղի Banter Series Final օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչում մրցեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ առավելության հասավ 5,5։3,5 հավով։

Լեւոն Արոնյանը տարավ 5 հաղթանակ, կրեց 3 պարտություն, մեկ պարտիա էլ ավարտեց ոչ ոքի։

Կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ հոլանդացի Անիշ Գիրիի դիմակայության հաղթողը։

Լեւոն Արոնյանը 1/8 եզրափակիչում 5,5։2,5 հաշվով հաղթել էր անգլիացի Գեւեյն Ջոնսին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 36 հազար դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։