Եվրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը

16:40   24 սեպտեմբերի, 2020

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի խաղում։ Իսպանացի Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը կընդունի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին»։

«Արարատ-Արմենիա»․ Չուպիչ, Ալեմաո, Մենեզես, Վակուլենկո, Հումանես, Սանոգո, Շահինյան, Գուֆրան, Նարսինգ, Ջեյսոն Մարտինես, Մաիլսոն Լիմա։

Հանդիպումը տեղի կունենա Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում եւ կմեկնարկի 18։00-ին։ Խաղն անցկցվելու է առանց հանդիսականների։ Հաղթողը դուրս կգա որակավորման փլեյ-օֆֆ։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոնը տանը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային»:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ցելյեն» 3:0 հաշվով տնային հաղթանակ է դարձել իռլանդական «Դունդալկի» նկատմամբ, իսկ հաջորդ փուլում տանը 1:2 հաշվով պարտվել է նորվեգական «Մոլդեին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։