Սուարեսը չի զսպել արցունքները «Բարսելոնայի» մարզաբազայից հեռանալիս

14:39   24 սեպտեմբերի, 2020

«Բարսելոնայից» Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխված ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կատալոնական ակումբի մարզաբազայից հեռանալիս չի զսպել արցունքները:

Սեպտեմբերի 23-ին 33-ամյա ֆուտբոլիստն ակումբի մարզաբազա էր ժամանել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին հրաժեշտ տալու համար:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը 2014 թվականին անգլիական «Լիվերպուլից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ 4-ական անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր, ինչպես նաև մեկակական անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում ու աշխարհի ակումբային առաջնությունում: Կատալոնական ակումբի կազմում նա անցկացրել է 283 հանդիպում և դարձել 198 գոլի հեղինակ:

Սպասվում է, որ «Աթլետիկոյի» հետ ուրուգվայցին կկնքի 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։