Դի Մարիա. Ես սխալվեցի

15:41   24 սեպտեմբերի, 2020

Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ափսոսանք է հայտնել «Մարսելի» հետ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղում (0:1) տեղի ունեցած միջադեպի համար: «Մարսելի» իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսի վրա թքելու պատճառով 32-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 4 խաղով:

«Իմ արածը լսածս խոսքերի արձագանքն էր: Դա դուր չեկավ ինձ: Պետք է ինձ վրա վերցնեմ պատասխանատվությունը: Ես սխալվեցի: Պատժամիջոցն արդարացի էր»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է Radio Continental-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում թքելը լուրջ խախտում է կորոնավիրուսի մասին արձանագրությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։