Հայ ֆուտբոլիստը հեռացել է Ղրղզստանի առաջնությունից

11:07   24 սեպտեմբերի, 2020

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Օրբելի Համբարձումյանը հեռացել է Ղրղզստանի առաջնությունում հանդես եկող «Աբդիշ-Ատա» ակումբից: 24-ամյա ֆուտբոլիստն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում և շնորհակալություն հայտնել ակումբի ղեակավարությանը:

Ղրղզստանի առաջնությունում Համբարձումյանը «Աբդիշ-Ատայի» կազմում մասնակցել է 9 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ: Նախկինում նա հանդես է եկել նաև Երևանի «Ուլիսում», «Ուրարտուում» և «Արարատում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։