Դի Մարիան 4 խաղով որակազրկվել է մրցակցի վրա թքելու համար

09:10   24 սեպտեմբերի, 2020

Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան 4 խաղով որակազրկվել է «Մարսելի» հետ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղում (0:1) տեղի ունեցած միջադեպի պատճառով, հաղորդում է France Football-ը:

32-ամյա ֆուտբոլիստը պատժվել է «Մարսելի» իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսի վրա թքելու համար: Նրա որակազրկումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 29-ից: Դի Մարիան կկարողանա մասնակցել «Ռեյմսի» դեմ հաջորդ հանդիպմանը, բայց բաց կթողնի «Անժեի», «Նիմի», «Դիժոնի» ու «Նանտի» հետ խաղերը:

Հիշեցնենք, որ այդ հանդիպման ավելացված ժամանակում տեղի ունեցած զանգվածային բախման պատճառով կարմիր քարտ էին ստացել ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Նեյմարը, Լեյվին Կուրզավան, Լեանդրո Պարեդեսը և «Մարսելի» ներկայացուցիչներ Դարիո Բենեդետոն ու Ժորդան Ամավին։ Կուրզավան որակազրկվել է 6 խաղով, Նեյմարն ու Պարեդեսը՝ 2-ական, Ամավին՝ 3, իսկ Բենեդետոն՝ 1։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։