«Արսենալի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Աթլետիկո»

23:44   23 սեպտեմբերի, 2020

Մադրիդի «Աթլետիկոն» ձեռք կբերի Լոնդոնի «Արսենալի» 24-ամյա ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրային, հաղորդում է Goal.com-ը։

Իսպանական ակումբն արդեն համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ պայմանագրի շուրջ։ Եզրափակիչ փուլում են ակումբների բանակցությունները։ Լուկաս Տորեյրային գնելու համար «Աթլետիկոն» կվաճառի մեքսիկացի կիսապաշտպան Էկտոր Էրերային։

Լուկաս Տորեյրան 2018թ․ ամռանն է իտալական «Սամպդորիայից» տեղափոխվել «Արսենալ» 28 միլիոն եվրոյով։

Անգլիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 29 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Լուկաս Տորեյրայի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։