Ֆրանկ դե Բուրը գլխավորեց Նիդերլանդների հավաքականը

22:05   23 սեպտեմբերի, 2020

Ֆուտբոլի Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է 50-ամյա Ֆրանկ դե Բուրը, հաղորդում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են երկու տարվա պայմանագիր։

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր Ռոնալդ Կումանի հեռանալուց հետո։ Նա գլխավորեց «Բարսելոնան»։

Ֆրանկ դե Բուրի նախորդ աշխատավայրն էր ամերիկյան «Ատլանտա Յունայթեդը», որի գլխավոր մարզիչի պաշտոնից նա հեռացել էր հուլիսին: Նախկինում Հոլանդիայի հավաքականի լեգենդար պաշտպանը գլխավորել է նաև Ամստերդամի «Այաքսը», իտալական «Ինտերը» և անգլիական «Քրիսթալ Փելասը»: Նա նաև եղել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի օգնականը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։