Մոուրինյո․ Զիդանը երջանիկ է, որ Բեյլը հեռացել է

21:45   23 սեպտեմբերի, 2020

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի վերադարձը Մադրիդի «Ռեալից» անգլիական ակումբ։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր։

«Եթե Բելը հաջորդ տարի էլ մնա «Տոտենհեմում», ապա բոլորը կլինեն երջանիկ։ Ես չեմ խոսել Զիդանի հետ, բայց վստահ եմ՝ նա երջանիկ է, որ Բեյլը հեռացել է։ Մենք ուրախ ենք, որ նա միացել է «Տոտենհեմին»։ Նա երջանիկ է վերադառնալ այս ակումբ։

Հույս ունեմ, որ մրցաշրջանի ավարտից հետո բոլորս գոհ կլինենք, եւ նա կմնա։ Գարեթը գիտի, որ ես ցանկանում էի նրան ձեռք բերել դեռ «Ռեալում», բայց այն ժամանակ դա հնարավոր չեղավ։ Նա գիտի, որ ես ցանկանում էի նրան տեսնել նաեւ «Մանչեսթեր Յունայեդում»։

Բեյլի հետ մենք ունենք դրական հարաբերություններ, բայց նա չի խաղա միայն նրա համար, որ Բեյլն է։ Նա խաղադաշտ դուրս կգա, եթե արժանի լինի դրան»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է SkySports-ը։

Գարեթ Բեյլը Ուելսի հավաքականում ստացած վնասվածքից հետո չի կարողանա խաղալ մոտ մեկ ամիս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։