Լուիս Սուարեսը հրաժեշտ է տվել «Բարսելոնայի» խաղացողներին

19:11   23 սեպտեմբերի, 2020

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը «Բարսելոնայի» մարզաբազայում հրաժեշտ է տվել կատալոնական թիմի ֆուտբոլիստներին, հաղորդում է AS-ը։ Սպասվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Մադրիդի «Աթլետիկոյում»։

Լուիս Սուարեսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Նա ստանում է տարեկան 14 միլիոն եվրո։ Ակումբը պայմանագրի վաղաժամ միակողմանի խզման համար առաջարկում է 7 միլիոն եվրո, Սուարեսը պահանջում է ամբողջ գումարը։

Անցած մրցաշրջանում Լուիս Սուարեսը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 36 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Լուիս Սուարեսը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2014-ին անգլիական «Լիվերպուլից»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։