Էդին Ջեկոն կմնա «Ռոմայում» եւ կխաղա «Յուվենտուսի» դեմ

19:42   23 սեպտեմբերի, 2020

«Ռոմայի» ավագ, 34-ամյա բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն պատրաստ է շարունակել կարիերան մայրաքաղաքային ակումբում։ Սպասվում էր, որ նա կտեղափոխվի Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս», սակայն թուրինյան ակումբը Մադրիդի «Աթլետիկոյից» վերադարձրեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային, իսկ «Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկի տեղափոխությունը «Ռոմա» տեղի չունեցավ, հաղորդում է Sky Sport Italia-ն։

Իտալիայի առաջնության առաջին տուրում Ջեկոն չխաղաց «Վերոնայի» դեմ։ Հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով, սակայն 23-ամյա Դիավարայի հայտավորման հետ կապված տեխնիկական սխալի հետեւանքով «Ռոմային» գրանցվեց պարտություն 0։3 հաշվով։

Էդին Ջեկոն այժմ ակտիվ պատրաստվում է Իտալիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպմանը։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը կընդունի «Յուվենտուսին»։

Այդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։