Լեգենդար ֆուտբոլիստը կգլխավորի Հոլանդիայի հավաքականը

11:29   23 սեպտեմբերի, 2020

Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի Ֆրանկ դե Բուրը:

The Telegraph-ի համաձայն՝ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հոլանդացի 50-ամյա մասնագետի հետ պայմանավորվել է 2 տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Ֆրանկ դե Բուրի նախորդ աշխատավայրն էր ամերիկյան «Ատլանտա Յունայթեդը», որի գլխավոր մարզիչի պաշտոնից նա հեռացել էր հուլիսին: Նախկինում Հոլանդիայի հավաքականի լեգենդար պաշտպանը գլխավորել է նաև Ամստրեդամի «Այաքսը», իտալական «Ինտերը» և անգլիական «Քրիսթալ Փելասը»: Նա նաև եղել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի օգնականը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։