Պաշտոնական. Մորատան վերադարձավ «Յուվենտուս»

09:05   23 սեպտեմբերի, 2020

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան վերադարձել է Թուրինի «Յուվենտուս», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իտալական ակումբը մեկ մրցաշրջանով վարձակալել է 27-ամյա ֆուտբոլիստին և ունի վարձակալության ժամկետը ևս մեկ տարով երկարացնելու հնարավորություն: Մեկ տարվա վարձակալության համար թուրինցիները կվճարեն 10 միլիոն եվրո, իսկ հաջորդ ամռանը հնարավորություն կունենա 45 միլիոն եվրոյով գնել իսպանացու տրանսֆերային իրավունքը։

Հիշեցնենք, որ Մորատան «Յուվենտուսում» հանդես է եկել 2014-2016 թվականներին՝ 63 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։