22:10 22 սեպտեմբերի, 202020-ամյա իսպանացի պաշտպան Խորխե Կուենկան «Բարսելոնայից» տեղափոխվեց «Վիլյառեալ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Իսպանական ակումբի նրա տրանսֆերի համար վճարել է 2,5 միլիոն եվրո։ «Բարսելոնան» կստանա նաեւ 4 միլիոն եվրո բոնուս։
Կատալոնական ակումբն ունի Խորխե Կուենկան վերադարձնելու առաջնահերթային իրավունք։ Եթե «Վիլյառեալը» Կուենկային վաճառի այլ ակումբի, «Բարսելոնան» կստանա տրանսֆերի գումարի 20 տոկոսը։
«Վիլյառեալը» Կուենկայի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։ Ընթացիկ մրցաշրջանը նա վարձակալությամբ կանցկացնի Սեգունդայում հանդես եկող «Ալմերիայում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.