Վեյնալդումը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

23:48   22 սեպտեմբերի, 2020

Հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հետ։

Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը պահանջում է առնվազն չորս տարվա պայմանագիր, անգլիական ակումբը մտադրություն չունի կնքել երկարաժամկետ պայմանագիր, քանի որ նոյեմբերին Վեյնալդումը կդառնա 30 տարեկան, հաղորդում է Football Insider-ը։  «Լիվերպուլը» նաեւ չի ցանկացել բարձրացնել Վեյնալդումի աշխատավարձը։

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Ամենայն հավանականությամբ, նա այս մրցաշրջանում էլ կմնա գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում եւ կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։