17:47 22 սեպտեմբերի, 2020Սևանա լճի ափին անցկացվել է պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) Հայաստանի առաջնությունը: Մեծահասակաների, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող մարզիկների և կանանց մրցումներին մասնակցել է 120 մարզիկ` հանրապետության բոլոր մարզերից, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ քաշային կարգերի առաջնության չեմպիոնական կոչումը նվաճել են`
Մեծահասակներ
52 կգ - Հրաչյա Աբգարյան (Էջմիածին)
56 կգ - Էդգար Բադալյան (Հրազդան)
60 կգ - Սերգեյ Հովհաննիսյան (Մասիս)
67.5 կգ - Էրիկ Խաչատրյան (Ապարան)
75 կգ - Վլադիմիր Մանուկյան (Արտաշատ)
82.5 կգ - Արտյոմ Սոլոյան (Մեծավան)
90 կգ - Արարատ Շահինյան (Երևան)
100 կգ - Կարեն Մարտիրոսյան (Հրազդան)
110 կգ - Հայկ Աֆյան (Աբովյան)
125 կգ - Վահան Սարոյան (Երևան)
+125 կգ - Ջանիբեկ Ղազարյան (Մարտունի)
Երիտասարդներ
44 կգ - Հայկ Պետրոսյան (Տաշիր)
48 կգ - Աղվան Մանուկյան (Մարտունի)
52 կգ - Նարեկ Մազմանյան (Սպիտակ)
56 կգ - Արամ Ավետիսյան (Հայրավանք)
60 կգ - Հովսեփ Յավրումյան (Տաշիր)
67.5կգ - Ջոնիկ Եսայան (Սպիտակ)
75 կգ - Սամվել Ղազարյան (Արարատ)
82.5 կգ - Գրիգոր Հարությունյան (Կարբի)
90 կգ - Էրիկ Գևորգյան (Հայրավանք)
100 կգ - Կարեն Բարսեղյան (Արարատ)
110 կգ - Արթուր Սիրականյան (Մարտունի)
+110 - Գոռ Գասպարյան (Սպիտակ)
Կանայք
44 կգ - Աննա Սիմոնյան (Վանաձոր)
48 կգ - Աննա Ղազարյան (Դիլիջան)
52 կգ - Մալենա Կարագյոզյան (Երևան)
56 կգ - Երջանիկ Բոյախչյան (Սպիտակ)
60 կգ - Արփինե Գրիգորյան (Երևան)
67.5 կգ - Ալվարդ Մանուկյան (Սպիտակ)
90 կգ - Աննա Մկրտչյան (Երևան)
+90 կգ - Դիանա Բարսեղյան (Երևան)
Հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում հաղթել են`
44 կգ - Արսեն Առաքելյան (Հայրավանք)
48 կգ - Համլետ Հովսեփյան (Երևան)
67.5 կգ - Գևորգ Աֆրիկյան (Գավառ)
75 կգ - Հակոբ Ղազարյան (Երևան)
Թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզը, երկրորդ տեղում Լոռու մարզն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արագածոտնը: Առաջնությունում գրանցած արդյունքներով Ջոնիկ Եսայանը (135 կգ արդյունք), Արտյոմ Սոլոյանը (180 կգ) և Գևորգ Աֆրիկյանը (92.5 կգ) Հայաստանի ռեկորդներ են սահմանել: Չեմպիոններն իրենց հաղթանակներն ու ռեկորդները նվիրել են Հայաստանի Անկախության օրվան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.