Սուարեսը մեղադրվում է իտալերենի քննության ժամանակ խարդախության մեջ

15:07   22 սեպտեմբերի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խարդախություն է կատարել իտալական անձնագիր ստանալու համար իտալերենի քննության ժամանակ:

Guarda di Finanza-ի համաձայն՝ թեստի հարցերը նախապես համաձայնեցվել են 33-ամյա ֆուտբոլիստի հետ: Առաջիկայում Սուարեսը պետք է հարցաքննվի այդ գործով:

Հարձակվողը հանձնել է B1 մակարդակի քննությունը, ինչը նշանակում է, որ նա ունի իտալերեն լեզվի միջին գիտելիքներ: Սակայն նրա տեղափոխությունը Թուրինի «Յուվենտուս» տեղի չունեցավ:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Սուարեսը մոտ է Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխվելուն: Ուրուգվայցին 2014 թվականից է խաղում «Բարսելոնայում», որը պատրաստ է խզել նրա հետ պայմանագիրը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։