12:08 22 սեպտեմբերի, 2020Երևանի «Արարատը» Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Մալաքյանին շնորհավորել է ծննդյան 30-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Այսօր Էդգար Մալաքյանի 30-րդ տարեդարձն է։ Շնորհավորում ենք և մաղթում ենք ամենայն բարիք»,- նշված է շնորհավորանքում:
Հիշեցնենք, որ Էդգար Մալաքյանն անազատության մեջ է: Նա մեկ ամսով կալանավորվել էր օգոստոսի 30-ին կասկադում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Էդգարը և իր եղբայր Գոռ Մալաքյանը ձերբակալվել էին ոստիկանների հետ բախման պատճառով:
Էդգար Մալաքյանն այս մրցաշրջանից առաջ Գյումրիի «Շիրակից» էր տեղափոխվել «Արարատ»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.