Իտալացի մրցավարին սպանել են իր բնակարանում

12:45   22 սեպտեմբերի, 2020

Իտալացի մրցավար Դանիելե Դե Սանտիսին սպանել են Լեչե քաղաքում գտնվող իր բնակարանում, հաղորդում է La Repubblica-ն:

33-ամյա մրցավարին ու նրա 30-ամյա ընկերուհի Էլեոնորային հայտնաբերել են պատռվածքներով: Հարևանները պատմել են, որ նրանք լսել են բղավոցներ, այնուհետև նկատել են դեպքի վայրից հեռացող դանակով տղամարդու: Ենթադրվում է, որ բնակարանում եղել է բախում, այնուհետև՝ կրկնակի սպանություն:

Դանիելե Դե Սանտիսը սպասարկում էր Իտալիայի B և C Սերիայի խաղեր: C Սերիայում նա անցկացրել է 130 հանդիպում, իսկ B Սերիայում նորամուտը նշել է 2017-ին՝ չորրորդ պաշտոնյայի կարգավիճակում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։