«Յուվենտուսը» հրապարակել է Թուրին ժամանած Մորատայի լուսանկարը (ֆոտո)

11:24   22 սեպտեմբերի, 2020

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան ժամանել է Թուրին, որտեղ կմիանա Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսին»:

Իտալական ակումբը սոցցանցերում հրապարակել է Մորատայի լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը. «Մորատան վերադարձել է քաղաք»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» կվարձակալի Իսպանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստին: Մեկ տարվա վարձակալության համար թուրինցիները կվճարեն 10 միլիոն եվրո, իսկ հաջորդ ամռանը հնարավորություն կունենա 45 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերային իրավունքը։ Մորատան «Յուվենտուսում» հանդես է եկել 2014-2016-ին՝ 63 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ:

View this post on Instagram

@alvaromorata is  in town! #FinoAllaFine #ForzaJuve

A post shared by Juventus (@juventus) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։