Իբրահիմովիչի տպավորիչ ցուցանիշը

09:41   22 սեպտեմբերի, 2020

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, դուբլի հեղինակ դառնալով «Բոլոնիայի» հետ Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում (2:0), գրանցել է տպավորիչ ցուցանիշ, հայտնում է Goal.com-ը:

38-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դառնում 23-րդ մրցաշրջանում անընդմեջ: Իբրահիմովիչը գոլային շարքը սկսել է 1999 թվականից: Այս ընթացքում նա հանդես է եկել նաև շվեդական «Մալմյոյում», հոլանդական «Այաքսում», իտալական «Յուվենտուսում», «Ինտերում», կատալոնական «Բարսելոնայում», ֆրանսիական ՊՍԺ-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» ու ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում»:

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը 2020 թվականի հունվարին է վերադարձել «Միլան», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։