«Ռոմային» սպառնում է տեխնիկական պարտություն «Վերոնայի» հետ 0։0 ավարտված խաղում

23:33   21 սեպտեմբերի, 2020

«Ռոմային» սպառնում է տեխնիկական պարտություն «Վերոնայի» հետ 0։0 հաշվով ավարտված խաղի համար, որը տեղի է ունեցել Իտալիայի առաջնության առաջին տուրում, հաղորդում է ESPN-ը։

Հանդիպմանը մասնակցած Գվինեայի հավաքականի կիսապաշտպան Ամադու Դիավան նոր մրցաշրջանի համար հայտում ընդգրկված է որպես մինչեւ 22 տարեկան խաղացող, թեեւ հուլիսի 17-ին դարձել է 23 տարեկան։

2016թ․ օգոստոսին «Սասուոլոն» Իտալիայի առաջնության խաղում «Պեսկարային» 2։1 հաշվով հաղթելուց հետո նման սխալի համար ստացել էր տեխնիկական պարտություն 0։3 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։