Լեւոն Արոնյանը «Բադեն-Բադենի» հետ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն

18:08   21 սեպտեմբերի, 2020

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի կազմում դարձել է գերմանական Բունդեսլիգայի (օնլայն) չեմպիոն։

«Հրաշալի օր։ Մենք դարձանք Գերմանիայի չեմպիոն «Բադեն-Բադեն» թիմի հետ, իմ «Բոստոն Սելթիկսը» վերադառնում է պայքարի մեջ NBA-ում եւ արեւոտ օր Կառլսրուեում»,- գրել է Լեւոն Արոնյանը Թվիթերում՝ հրապարակելով լուսանկար (վերեւում

Լեւոն Արոնյանն անցկացրել է չորս պարտիա՝ բոլորն ավարտելով ոչ ոքի։ Առաջնությունում անցկացվել է 7 տուր։ «Բադեն-Բադենը» բոլոր տուրերում հաղթանակ է տարել։

Թիմի կազմում հանդես են եկել նաեւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ֆրանսիացիներ Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Էթյեն Բաքրոն, հունգարացի Ռիչարդ Ռապորտը, անգլիացի Մայքլ Ադամսը, Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչը։

«Բադեն-Բադենը» 15 տարում 14-րդ անգամ է դառնում ուժեղագույնը Գերմանիայի ակումբային առաջնությունում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։