Լեւոն Աղասյանը՝ ոսկե մեդալակիր Բալկանյան երկրների առաջնությունում (ֆոտո)

01:24   21 սեպտեմբերի, 2020

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի Կլուժ քաղաքում ավարտված Բալկանյան երկրների առաջնությունում։

Մարզիչ Արսեն Պետրոսյանի սանը եռացատկում առաջին տեղը զբաղեցրել է 16 մետր 53 սմ արդյունքով։ 25-ամյա կապանցի ցատկորդն իր 6-րդ ոսկե մեդալն է նվաճում Բալկանյան երկրների առաջնությունում։

View this post on Instagram

A post shared by Levon Aghasyan (@lev_aghasyan) on

Մրցումային առաջին օրը Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել էր գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքում։

Հայաստանի հավաքականի կազմում փայլուն է հանդես եկել նաեւ ամերիկահայ Ալեքս Դոնիկյանը։ 100 մետր արագավազքում Դոնիկյանը գրանցել է 10.44 արդյունք՝ սահմանելով Հայաստանի ռեկորդ։

Վազորդ Ռազմիկ Մկրտչյանն (100 մետր - 10.96),  ու Արման Հակոբյանը (1500 մ - 3:58.07) բարելավել են իրենց լավագույն արդյունքները։

Balkan Senior Championships 2020 - Day 1: One gold medal - Yervand Mkrtchyan (1500m - 3:47.60) One national record...

Опубликовано Armenian Athletics Federation Воскресенье, 20 сентября 2020 г.


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։