09:14 21 սեպտեմբերի, 202033-ամյա չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը ժամանել է Միլան եւ պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ, որի մամուլի ծառայությունը ներկայացրել է ֆուտբոլիստի տեսաողջույնը։
Արտուրո Վիդալը համաձայնության էր հասել «Բարսելոնայի» հետ պայմանագրի վաղաժամ խզման մասին։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2021թ․ հունիս։
Վիդալն «Ինտերի» հետ կկնքի 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով:Նա «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018 թվականին Մյունխենի «Բավարիայից»: Վիդալը հանդես է եկել նաեւ «Կոլո-Կոլոյում», «Բայերում» եւ «Յուվենտուսում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.