Մանեի դուբլի շնորհիվ «Լիվերպուլը» հաղթեց «Չելսիին» (ֆոտո, վիդեո)

21:21   20 սեպտեմբերի, 2020

Անգլիայի առաջնության երկրորդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Չելսին» ընդունեց չեմպիոն «Լիվերպուլին»։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։2 հաշվով։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի նկատմամբ վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ «Չելսիի» դանիացի պաշտպան Անդրեաս Կրիստենսենրը։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը» թվային առավելությունը գոլերի վերածեց երկրորդ խաղակեսում։ Չորս րոպեում դուբլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն։

Վերջնամասում «Չելսին» ուներ հաշիվը կրճատելու հնարավորություն։ «Լիվերպուլում» նորամուտը նշեց Իսպանիայի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, որի նախորդ ակումբը Մյունխենի «Բավարիան» էր։ Ալկանտարան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները գերմանացի հարձակվող Տիմո Վերների նկատմամբ, սակայն իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն արդյունավետ չիրացրեց 11 մետրանոց հարվածը։

«Լիվերպուլը» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Էվերտոնին», «Արսենալին» եւ «Քրիսթալ Փելասին»։ «Չելսին» 3 միավորով 10-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Չելսի» - «Լիվերպուլ»՝ 0։2 (տեսանյութ)

Սադիո Մանե, 50, 54

Չիրացրած 11մ՝ Ժորժինյո («Չելսի»), 73

Հեռացում՝ Անդրեաս Կրիստենսեն, 45+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։