Ֆոնսեկա․ Բաց թողեցինք գոլ խփելու 3-4 պահ

13:24   20 սեպտեմբերի, 2020

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի արտագնա խաղում «Վերոնայի» հետ 0։0 հաշվով ոչ ոքին։

«Կարծում եմ՝ առաջին խաղակեսը լավ անցկացրինք, բաց թողեցինք գոլ խփելու 3-4 պահ։ Եթե խփեինք, խաղը կփոխվեր։ Երկրորդ խաղակեսում մեզ համար բարդ էր դիմակայել «Վերոնան» երկար փոխանցումներով գործողություններին, բայց մենք դարձյալ ունեցանք գոլային պահեր։

Ծանր մարզումների երեք շաբաթ ենք ունեցել, բայց թիմը հիմա լավ ֆիզիկական վիճակում է։ Երկրորդ խաղակեսում մենք չվերահսկեցինք գնդակն այնպես, ինչպես կցանկանայինք, բայց վերջնամասում էլ ճնշում էինք գործադրում մրցակցի տուգանային հրապարակում։ Խնդիրը ֆիզիկական վիճակը չէր»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վերոնայի» դեմ խաղաց կենտրոնական հարձակվողի դիրքում։ Նա անցկացրեց ամբողջ հանդիպումը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։